Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վերածննդի համերգ՝ 24/04 համաշխարհային նվագախմբի կողմից

Վերածննդի համերգ՝ 24/04 համաշխարհային նվագախմբի կողմից
17.04.2015 | 13:54

Ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի Վերածնունդ համերգը։ Ելույթ կունենա 24/04 համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգը կանցնի վերածննդի գաղափարի ներքո։ Համերգի այս ձևաչափը բացառիկ է։ Կմասնակցի ավելի քան 40 երկրից ժամանած 122 երաժիշտ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրների երաժիշտներ են՝ աշխարհի լավագույն նվագախմբերից և լավագույն մենակատարներ։ Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ